Վեդայական աստղագիտություն · Ջյոտիշ

Քո քարտեզը չի սահմանափակում քեզԱյն ցույց է տալիս ճանապարհը

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՔՈ ԷՈՒԹՅՈՒՆԸՔո իրական էության գաղտնիքները, քո կարման և առաքելությունը այստեղ են

✦ Առցանց՝ ամբողջ աշխարհում✦ Դեմ առ դեմ հանդիպումներ՝ Երևանում

ԷԶՈԹԵՐԻԿԱ՝ ԱՌԱՆՑ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ծննդյան քարտեզն ու ճակատագիրը դատավճիռ չեն

Հասկանալ պատճառը, վերլուծել ներկան և կանխատեսել ամենահավանական ապագան՝ վախենալու փոխարեն։

Ծննդյան քարտեզը համակարգ է, որն օգնում է տեսնել մարդու ուժեղ կողմերը, կրկնվող սցենարներն ու այն ժամանակահատվածները, երբ տարբեր որոշումներն ունենում են տարբեր արժեք։

Իմ նպատակը ձեր ապագան գուշակելը չէ։ Իմ նպատակը ձեր սեփական քարտեզը, կարման, հնարավորություններն ու արգելքները հասկանալի լեզվով բացահայտելն է։

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրեք այն մոտեցումը, որն այս պահին ձեզ առավել անհրաժեշտ է

Յուրաքանչյուր վերլուծություն պատրաստվում է անհատապես՝ առանց նախնական շաբլոնների։

01

ԱՍՏՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Իրավիճակային վերլուծություն

Հուզող իրավիճակի կամ խնդրի խորքային վերլուծություն և հուզող հարցերի պատասխաններ՝ ըստ ձեր անհատական մոլորակային ազդեցությունների և տրանզիտների։

Ձայնային հաղորդագրությունՄեկ ձայնային նամակով պատասխան նախապես ներկայացված հարցին15 000 ֏
ՏեսազանգՏևողությունը՝ մինչև 1,5 ժամ25 000 ֏
Ամրագրել խորհրդատվություն
02

ԱՍՏՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Համատեղելիության վերլուծություն

Յուրաքանչյուր մարդ մեր կյանքում կա՛մ մեծ ձեռքբերում է, կա՛մ մեծ ուսուցիչ։ Հայտնվելով մեր կյանքում՝ նրանք որոշակի ազդեցություն են ունենում մեր էներգետիկ և հուզական դաշտի, ինքնազգացողության, ֆինանսների ու հաջողության վրա։ Համատեղելիության վերլուծությունը բացահայտում է սիրելիի, գործընկերոջ կամ մտերիմ մարդու ազդեցությունը, միասնական կարման, հավանական վտանգներն ու զարգացման հնարավորությունները։

Ձայնային հաղորդագրությունՄեկ ձայնային նամակով պատասխան նախապես ներկայացված հարցին15 000 ֏
Տեսազանգ զրույցՏևողությունը՝ մինչև 1,5 ժամ25 000 ֏
Ամրագրել խորհրդատվություն
ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾԸ
03

ԽՈՐՔԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ծննդյան քարտեզների վերլուծություն

Ծննդյան (D1), Լուսնային և Նավամշա (D9) քարտեզների վերլուծությունը բացահայտում է կյանքի առաքելությունը, կարմայական դասերը, բնածին ուժեղ կողմերը, ինչպես նաև ֆինանսական, մասնագիտական ու անձնական կյանքի հնարավորությունները, մարտահրավերներն ու անձնական ներուժն արդյունավետ օգտագործելու ուղին։

Տևողությունը՝ մինչև 2 ժամ
Տեսազանգ խորհրդատվություն30 000 ֏
Դեմ առ դեմ հանդիպում (Երևանում)40 000 ֏
Ամրագրել խորհրդատվություն
04

ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Կյանքի անհատական ուղեցույց

Ծննդյան քարտեզների խորքային վերլուծության հիման վրա կազմված համապարփակ ուղեցույց։ Այն ներառում է կյանքի առաքելությունը, կարմայական դասերը, անձի ուժեղ ու թույլ կողմերը, ֆինանսական և մասնագիտական ներուժը, ինչպես նաև առաջիկա կարևոր ժամանակաշրջաններն ու դրանցից առավելագույն օգուտ քաղելու քայլերը։

Սա անհատական ուղեցույց է՝ կյանքի ցանկացած փուլում սեփական ուղին վերագտնելու, գիտակցված որոշումներ կայացնելու և ներքին ներուժը հիշելու համար։ Այն ներդրում է ողջ կյանքի համար։

PDF ֆայլ + 1 ժամ տեսազանգ60 000 ֏
Ամրագրել խորհրդատվություն
Արթուր Ղամբարյանը ոսկեգույն աստղագիտական ֆոնի վրա

ԻՄ ՄԱՍԻՆ

Ես Արթուր Ղամբարյանն եմ

Վեդայական աստղաբան և էզոթերիկ խորհրդատու։

Իմ առաքելությունն եմ համարում օգնել մարդկանց բացահայտել իրենց ներուժը, ճանաչել սեփական հույզերը, հասկանալ առկա խնդիրներն ու գտնել դրանց լավագույն լուծման ուղիները։

Իմ աշխատանքում միավորում եմ Ջյոտիշ վեդայական աստղաբանության դասական համակարգը, թվագիտությունը և ժամանակակից, հոգեբանորեն հիմնավորված մեկնաբանությունները։

Խորհրդատվության ընթացքում ես չեմ բաժանում քարտեզները «լավի» կամ «վատի», քանի որ յուրաքանչյուր բարդություն իր մեջ աճի և հաջողության պոտենցիալ է պարունակում։ Իմ խորհրդատվությունների ժամանակ չեք լսի մակերեսային գուշակություններ կամ պատասխանատվությունը երրորդ ուժերի վրա բարդելու փորձեր․ իմ համոզմամբ՝ մենք ինքներս ենք պատասխանատու մեր քայլերի համար և այսօրվա որոշումներով ենք կերտում մեր ապագան։

Իմ ծառայությունները նախատեսված են նրանց համար, որոնք ցանկանում են ավելի լավ ճանաչել իրենց, պատրաստ են խնդիրներին մոտենալ օբյեկտիվորեն և ձգտում են լինել իրենց կյանքի լիարժեք ղեկավարը։

5 տարվա փորձ 300+ անհատական խորհրդատվություն Խորքային վերլուծություն՝ գուշակության փոխարեն Բարդ գաղափարներ՝ պարզ լեզվով Խիստ կոնֆիդենցիալություն

ԻՆՉՊԵՍ Է ԸՆԹԱՆՈՒՄ

Պարզ ընթացք՝ առաջին հաղորդագրությունից մինչև խորհրդատվություն

1

Հայցի ներկայացում

Ներկայացնում եք ձեր իրավիճակն ու հուզող հարցերը։ Հայցը հաստատելուց հետո ստանում եք վճարման տվյալները։

2

Տվյալների տրամադրում

Վճարումից հետո ուղարկում եք ձեր ծննդյան ամսաթիվը, ճշգրիտ ժամը (չիմանալու դեպքում՝ զգուշացնում եք) և ծննդավայրը։

3

Քարտեզի վերլուծություն

Ես ուսումնասիրում եմ ձեր ծննդյան քարտեզը, մոլորակների դիրքերը, տները, ասպեկտներն ու ընթացիկ փուլերը։

4

Խորհրդատվություն

Նախապես պայմանավորված օրը ստանում եք ձեր վերլուծությունը՝ ընտրված ձևաչափով։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մինչև ամրագրելը

Չգտա՞ք ձեր հարցի պատասխանը։ Գրեք ինձ Telegram-ում կամ Instagram-ում։

Ի՞նչ անել, եթե չգիտեմ իմ ծննդյան ժամը։

Ծննդյան ժամը չիմանալը չի խանգարում ունենալ արդյունավետ վերլուծություն։ Եթե ժամը գիտեք մոտավոր, հնարավոր է այն հստակեցնել քարտեզի ուսումնասիրության միջոցով (ռեկտիֆիկացիա)։ Իսկ եթե առհասարակ չգիտեք, հիմք է ընդունվում ծննդյան օրվա Լուսնային քարտեզը։

Որտե՞ղ եք գտնվում։

Խորհրդատվություններն անցկացվում են թե՛ օնլայն, թե՛ օֆլայն ձևաչափով։ Օնլայն հանդիպումները հնարավորություն են տալիս աշխատել աշխարհի ցանկացած կետից, իսկ օֆլայն հանդիպումներն անցկացվում են Երևանի կենտրոնում գտնվող աշխատասենյակում։

Կարո՞ղ եմ դիմել միայն մեկ կոնկրետ հարցով։

Այո։ Ամրագրման պահին նկարագրեք ձեր հարցը, և միասին կընտրենք ամենահարմար ձևաչափը։

Ինչպե՞ս է կատարվում վճարումը։

Գրանցումը հաստատվում է փոխանցումը կատարելուց հետո։ Վճարումներն ընդունվում են անկանխիկ եղանակով՝ ԱՁ հաշվեհամարին։

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ ՏԵՍՆԵԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Սկսենք ձեր քարտեզից

Գրեք ինձ՝ նշելով ծննդյան ամսաթիվը, ժամը, վայրը և ձեզ հուզող հիմնական հարցը։